Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Արևի լիարժեք խավարում

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ի բնակիչները օգոստոսի 21-ին Օրեգոնի նահանգից մինչև Հարավային Կարոլինայի նահանգ ձգվող տարածքում կկարողանան հետևել արեգակի՝ 1979 թվականից ի վեր երկրի տարածքում առաջին լրիվ խավարմանը:

Ինչպես հայտնել է Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA), ԱՄՆ-ի մայրցամաքային մասում առաջինը այն կտեսնեն Մադրաս քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչները տեղական ժամանակով ժամը 10:19-ին (Երևանի ժամձանակով ժամը 21:19-ին): Խավարումը կշարունակվի մոտավորապես 2 րոպես: Այնուհետև դիտարկման համար առավել նպաստավոր պայմաններ կլինեն մոտավորապես 113 կմ լայությամբ գոտում, որը Խաղաղ օվկիանոսից ձգվում է մինչև Ատլանտյան օվկիանոս:

Ավելի վաղ հաղորդվել է, որ NASA-ն Արեգակի լրիվ խավարման դիտարկումներն ԱՄՆ-ի տարածքում կազմակերպելու համար կծախսի 7,7 միլիոն դոլար: Արեգակի խավարման դիտարկումը կիրականացվի Միջազգային տիեզերակայանից, երկրաշուրջ ուղեծրի 11 արբանյակներից, երեք հատուկ սարքավորված ինքնաթիռներից և 70 բարձրագործ օդերևութաբանական զոնդերի վրա տեղակայված տեսախցիկների միջոցով: «Մենք հույս ուենեք շատ մեծ ծավալի գիտական տեղեկատվություն ստանալ այդ խավարումը դիտարկելիս»,- AP-ին տված հարցազրույցում նշել է աստագետ Ջեյ Փասաչոֆն Ուիլյամս-քոլեջից, որն ավելի վաղ իրականացրել է 69 խավարումների դիտարկումներ:

Խավարման դիտարկման գիտական ծրագրերին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլև կենսաբաններ: Նեշվիլի (Թենեսիի նահանգ) կենդանաբանական այգում կկազմակերպվեն դիտարկումներ, թե խավարման ընթացքում ինչպես են իրենց պահում տարբեր կենդանինները:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.1043
 
RR
0.028