Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Աֆղանստանում «սուպերռումբը» ոչնչացրել է ավելի քան 80 գրոհայինի»

Բաքու-ԱՊԱ: Առնվազն 82 գրոհայիններ են ոչնչացվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ոչ միջուկային գերհզոր ռումբի հարվածի հետևանքով։

Ավելի վաղ France Presse գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ՊՆ հայտարարությանը, հայտնել էր, որ առնվազն 36 գրոհայիններ են ոչնչացվել։

Պայթյունը զգացել են նաև տեղի բնակիչները, ովքեր գտնվել են ռումբի կիրառման վայրից մի քանի տասնյակ մղոն հեռավորության վրա։

9.5 տոննա կշռող լիցքը նետվել էր MC-130 ինքնաթիռից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի սպառազինությունում կա 15 այդպիսի զինամթերք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն անվանել է հարվածն ամերիկյան զինված ուժերի «շատ հաջող առաքելություն»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285