Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400-ների մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ:

Պենտագոնից հայտնել են, որ իրենց մտահոգությունն իրենք արդեն փոխանցել են Թուրքիային և խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ:  Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան որևէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից և «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»: Էրդողանը չի մոռացել կոչեր հղել նաև Արևմուտքին՝ պնդելով, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար, լուրը հաստատել էր նաև ռուսական կողմը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.0342
 
RR
0.0294