Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Անկարգություններ Բաթումում. ձերբակալվել է շուրջ 40 մարդ, կան վիրավորներ»

Բաքու-ԱՊԱ: Բաթումում հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղերբրիշվիլին:

Քաղաքում կարգուկանոնը հաստատվել է միայն այսօր առավոտյան: Քաղաքում անցկացվել են անկարգությունների մասնակիցների ձերբակալություններ:

Բաթումի քաղաքապետարանը կատարում է քաղաքի ենթակառուցվածքներին հասցված վնասի հաշվարկ:

«Հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ: Անկարգությունների բոլոր սադրիչներն ու կազմակերպիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարել է Մղեբրիշվիլին Բաթումում լրագրողներին, որտեղ ուղևորվել է անցած գիշեր:

Նա կոչ է արել քաղաքի բնակիչներին «մնալ տներում»:

Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն հայտնել է լրագրողներին, որ գիշերվա ընթացքում Բաթումի կլինիկաներ է դիմել 33 տուժած, այդ թվում՝ 15 ոստիկան:  

Շաբաթ օրը Բաթումում ոստիկանության աշխատակիցը տուգանել էր վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանը հայհոյել էր վարորդին: Մոտակայքում գտնվող տեղացիներն աջակցել էին վարորդին` վիճելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:

Ոստիկանությանն ընդդիմանալու համար ձերբակալվել էր 6 մարդ: Դրանից որոշ ժամանակ անց Աջարիայի ներքին գործերի գլխավոր վարչության մոտ հավաքվել է մոտ 1000 մարդ` պահանջելով պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բաթիաշվիլիի հրաժարականը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 13 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287