Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Չինաստանում ջրհեղեղի գոտում 80 մարդ է անհետ կորել

Բաքու-ԱՊԱ: Չինաստանի կենտրոնական շրջաններում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 12.2 մլն բնակիչ հայտնվել է աղետի գոտում:

Հունան նահանգում, տեղական կառավարման մարմինների տվյալներով, 80 մարդ է զոհվել կամ անհետ կորել: Նրանց թվում 28 մարդ մնացել է սողանքների հետևանքով առաջացած փլատակների տակ, 13-ը ջրհեղեղի զոհ է դարձել, 22-ը զոհվել է շենքերի փլուզման ժամանակ, 4-ը՝ խեղդվել, ևս 16-ը անհետ կորած են համարվում:

 

Անհապաղ կարգով տարհանվել է 1.62 մլն մարդ, ավելի քան 470 000  մարդ շուտափույթ նյութական օգնության կարիք ունի:

 

Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում հունիսի 22-ից, նահանգում 53 000 բնակելի տուն են ավերվել, ևս 68 000 տուն լրջորեն վնասվել է:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301