Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ֆիլիպիններում ԻՊ-ի հետ կապված ծայրահեղականները հարձակում են գործել դպրոցի վրա ու պատանդներ վերցրել

Բաքու-ԱՊԱ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող զինյալները Ֆիլիպինների հարավում հարձակում են կազմակերպել տեղի դպրոցներից մեկի վրա:

Զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ գրոհայինները գերի են վերցրել մի խումբ աշակերտների: Նշենք, որ այս տարվա մայիսին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռազմական դրություն էր սահմանել Մինդանաո նահանգում, երբ բանակը բախումներ ունեցավ ԻՊ-ին աջակցող ծայրահեղական խմբավորումներից մեկի հետ: Բախումների թեժ կետը շարունակում է մնալ Մարավի քաղաքը, երեքշաբթի զինվորականները սկսել են նոր գրոհ ծայրահեղականների դեմ:  Շուրջ 4 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է 257 զինյալ, մահացել է 62 զինծառայող և 26 խաղաղ բնակիչ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.1335
 
RR
0.0302