Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ֆլորիդայի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել, կա 5 զոհ, 45 տուժած»

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել:

NBC-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ 45 մարդ վիրավորվել է, 5 հոգի` սպանվել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ կրակողը ձերբակալվել է: Օդանավակայանում կրակոցների ժամանակ եղել է նաև Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Արի Ֆլեյշերը, ով գրել է կրակոցների մասին Twitter-ի իր էջում: «Ես այժմ Լոդերդեյլ օդանավակայանում եմ: Կրակոցներ են հնչել: Բոլորը վազում են»,- գրել է նա: Ֆլեյշերը ավելի ուշ հայտնել է, որ «այժմ ամեն ինչ հանգիստ է կարծես, բայց ոստիկանությունը ոչ մեկին թույլ չի տալիս դուրս գալ օդանավակայանից, առնվազն այն տարածքում, որտեղ ես եմ»: Օգտատերերից մեկը սոցցանցում նաև տեղադրել է ենթադրաբար օդանավակայանի տարածքում արյունահոսող տղամարդու մի լուսանկար:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297