Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ֆրանսիայում ընտրություններին ընդառաջ Էմանուել Մակրոնը 3 տոկոսով առաջ է անցել Մարին Լը Պենից»

Բաքու-ԱՊԱ: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ նախագահի թեկնածուներից Էմանուել Մակրոնը 3 տոկոսով առաջ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից։

Այդ մասին են վկայում Harris Intercative ընկերության սոցհարցման տվյալները։ Էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնին աջակցում է ընտրողների 25 տոկոսը, մինչդեռ Լը Պենին՝ 22 տոկոսը: Երրորդ տեղը 19-ական տոկոսով կիսում են Ժան-Լյուկ Մելանշոնն ու նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։

Նշենք, որ հարցումն անցկացվել է ապրիլի 18-19-ը, հարցմանը մասնակցել է շուրջ 3.000 ֆրանսիացի: Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցնելու են երկու փուլով` ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296