Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«G7-ի երկրները քննարկում են Ռուսաստանի նկատմամբ Սիրիայի պատճառով պատժամիջոցներ սահմանելու հարցը»

Բաքու-ԱՊԱ: «Մեծ յոթնյակ»-ի ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց մերձավորարևելյան գործընկերները (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Հորդանան) հանդիպել են Իտալիայում, որպեսզի միասնական դիրքորոշում որդեգրեն սիրիական հակամարտության և դրանում Ռուսաստանի դերի նկատմամբ:

Բրիտանական իշխանություններն ավելի վաղ առաջարկում էին Ռուսաստանի և Սիրիայի առանձին զինվորականների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել: Փորձագետների կարծիքով, սակայն Լոնդոնի առաջարկը չի ընդունվի. դրան ամենայն հավանականությամբ հավանություն չեն տա Գերմանիան և Իտալիան: 

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թելերսոնն ուղևորվել է Մոսկվա՝ ռուսաստանյան իշխանություններին համոզելու հրաժարվել Ասադին աջակցելուց:

Ռուսաստանի նկատմամբ սիրիական հակամարտության հարցում միջազգային ճնշումը մեծացել է այն բանից հետո, երբ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում թունավոր նյութերի կիրառմամբ օդային հարված է հասցվել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0081
 
RR
0.0288