Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 445-ի - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 445-ի, իսկ վիրավորներինն անցել է 7100-ը:

7.2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր հյուսիս-արևելք և Քերմանշահ իրանական քաղաքից 104 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում:

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:

ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ:

Բնական աղետի կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285