Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կալիֆորնիայում ջրհեղեղներն ու սողանքները մարդու կյանք են խլել

Բաքու-ԱՊԱ: Կալիֆորնիայում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումներն ու սողանքները 17 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սանտա Բարբարա շրջանի ներկայացուցիչ Էմբեր Անդերսոնի փոխանցմամբ՝ անհետ կորած է համարվում 24 մարդ։ Բնության տարերքից 100 մասնավոր տուն է ավերվել։

Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

Սողանքներն առանց խոչընդոտի իջել են Հարավային Կալիֆորնիայի բլուրներից, քանի որ բուսականությունը, որը կարող էր խոչընդոտել փլուզված զանգվածի անկմանը, այրվել էր անցած ամիս անտառային հրդեհների հետևանքով։

2017 թվականին ԱՄՆ-ին հարվածած բնության տարերքների վնասը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորն ու հասել 306 մլրդ դոլարի։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299