Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կատալոնիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Բաքու-ԱՊԱ: Կատալոնիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

Ավելի վաղ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտարարել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 12.00-ին լռության րոպե կհայտարարվի։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել 100-ից ավելի մարդ։

Ոստիկանությունը կարծում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումներին և Ալկանարի պայթյուններին մասնակից է ոչ ավել քան 8 հոգի։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9921
 
RR
0.0273