Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Մարիա» փոթորիկն ավերել է Դոմինիկյան հանրապետության վարչապետի տունը

Բաքու-ԱՊԱ: «Մարիա» փոթորիկը, որը մոտենում է Կարիբյան ավազանի կղզիներին, հասել է առավելագույն՝ 5-րդ կատեգորիայի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկերի նախազգուշացման ազգային կենտրոնը։

Փոթորկի ուժը դարձել է «չափազանց վտանգավոր»։ Քամու արագությունը կազմում է ժամում 260 կմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել ամերիկյան անդրծովյա տարածքներում՝ Վիրջինյան կղզիներում ևՊուերտո-Ռիկոյում։

«Մարիան» արդեն հարվածել է Դոմինիկյան հանրապետությանը, վնասվել է այդ կղզի-պետության վարչապետ Ռուզվելտ Սկերիտի տունը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա հայտնել է, որ փոթորիկը թռցրել է իր տանիքը, ջուրը տուն է լցվում, և որ ինքը գտնվում է փոթորկի իշխանության տակ։ Հաջորդն հաղորդագրությամբ նա տեղեկացրել է, որ փրկվել է։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027