Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մեքսիկայում ամենահզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի

Բաքու-ԱՊԱ: Մեքսիկայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի:

Միայն Օաքսական նահանգում զոհերի թիվը 46-ից հասել է 71-ի: Այս մասին հայտարարել է նահանգապետը ճգնաժամային շտաբի նիստի ժամանակ: Ամենից շատ տուժել են Օաքսակա, Չիապաս և Տաբասկո նահանգները, որտեղ ևս զոհեր են գրանցվել: Նախօրեին երկրի կառավարությունը հրահանգել էր եռօրյա սուգ հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի խոսքով՝ տարերային աղետը ուժեղագույնն է եղել վերջին 100 տարվա ընթացքում: Ստորգետնյա ցնցումները հարվածել են երկրի հարավային հատվածին, մինչդեռ Ատլանտյան օվկիանոսից ափամերձ շրջաններին մոտենում է կործանարար «Իրմա» փոթորիկը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
1.9941
 
RR
0.0287