Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պեկինը մեղադրել է ԱՄՆ-ին Չինաստանի ինքնիշխանության խախտման մեջ

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտանավը, մտնելով Սպրատլի կղզիների ջրատարածք, կոպտորեն խախտել է Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Չինաստանի հիասթափության մասին հաղորդվում է երկրի ԱԳՆ կայքում։

Օգոստոսի 10-ին USS McCain ականակիր նավը մտել է Հարավաչինական ծովի վիճելի կղզիների շրջան և մանևրում իրականացրել արհեստական կղզիներից մեկի շուրջ, որից հետո նրան դեմ հանդիման են ուղարկվել Չինաստանի ռազմածովային ուժերի մարտանավերը։

«Իր տարածքն ու շահերը ծովում պաշտպանելու Չինաստանի վճռականությունը նույնքան անսասան է, որքան Հարավչինական ծովում խաղաղության ու կայունության աջակցման կամքը։ ԱՄՆ-ի կողմից սադրանքները ստիպում են Պեկինին ընդունելու երկրի պաշտպանունակության հետագա ամրապնդման միջոցառումներ»,-նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Պենտագոնում, գործողությունն անցկացվել է «նավիգացիայի ազատության ռազմավարության» շրջանակում, այդպիսով ամերիկյան ռազմածովային ուժերը ցուցադրում են չինացիներին, որ չեն ճանաչում նրանց տարածքային հավակնությունները։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 11 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0024
 
RR
0.0287