Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պետդեպը Իրանին մեղադրել է տարածաշրջանում լարվածության դիտավորյալ սրման համար

Բաքու-ԱՊԱ։ ԱՄՆ-ը Իսրայելի սահմանին տեղի ունեցած միջադեպը Իրանի կողմից լարվածության սրման դիտավորություն է համարում: Այդ մասին հայտարարել է Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը։

Շաբաթ օրը Իսրայելի բանակային մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ իսրայելական F-16 կործանիչը Սիրիա կատարած թռիչքից հետո Իրանի սահմանին մոտ կործանվել է: Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտարարություն են տարածել, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը արձանագրել է Իսրայելի օդուժի հարձակումը:

«ԱՄՆ-ը խորությամբ անհանգստացած է Իսրայելի սահմանագծին լարվածության սրման առիթով և պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը: Իրանի կողմից լարվածության դիտավորյալ սրումը և սեփական ուժը ցուցադրելու նրա նկրտումները մեծ վտանգի տակ են դնում տարածաշրջանի ժողովուրդների կյանքը՝ Յեմենից մինչև Լիբանան: ԱՄՆ-ը կոչ է անում Իրանին վերջ տալ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վարքագծին»,- հայտարարել է Նաուերթը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301