Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ՌԴ ավիացիան Սիրիայում գործողության մեկնարկի պահից հասցրել է մոտ 90 հազար ավիահարված

Բաքու-ԱՊԱ: Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերը գործողության մեկնարկի պահից իրականացրել են ավելի քան 28 հազար մարտական թռիչք՝ հասցնելով մոտ 90 հազար ավիահարված։ Այս մասին, հայտնել է Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։

«Փակվել են գրոհայիններին զենքով ու զինամթերքով ապահովող հիմնական երթուղիները։ Ահաբեկչական կազմակերպությունները զրկվել են նավթամթերքի անօրինական վաճառքից ստացվող ֆինանսական հոսքերից»,-ասել է Ռուդսկոյը։

Նա հիշեցրել է, որ հակառակորդի առանցքային օբյեկտների ոչնչացման համար կիրառվել են օդային և ծովային բազավորման թևավոր հրթիռներ, որոնք արձակել են նավերից, սուզանավերից և ռազմավարական հրթիռակիր ինքնաթիռներից։ Նաև ակտիվորեն կիրառվել են Հեռավոր ավիացիայի ծանր ռմբակոծիչները։

Ռուսական ավիախումբը տեղակայվել է Լաթաքիայի մոտ գտնվող Խմեյմիմ սիրիական աերոդրոմում 2015 թվականի սեպտեմբերին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0827
 
RR
0.0301