Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձևը

Բաքու-ԱՊԱ։ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) արգելափակել են 6-ամյա հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման համար մեղադրվող Սիրիայի կառավարության դեմ ուղղված բանաձևը, որի ընդունման դեպքում սիրիական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեին:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Ռուսաստանն արդեն 7-րդ անգամ է կիրառում վետոյի իր իրավունքն ու փրկում Սիրիայի կառավարությանը: Մինչդեռ Չինաստանը 6-րդ անգամ է կիրառել պաշտոնական Դամասկոսին աջակցող վետոյի իրավունքը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևը՝ Ռուսաստանը նշել է, որ ընդունման դեպքում փաստաթուղթը կխանգարեր սիրիական հակամարտության կարգավորման հարցով ժնևյան բանակցություններին:

Հայտնի է, որ բանաձևին կողմ է քվեարկել 9 անդամ պետություն, սակայն ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի փաստաթղթի օգտին քվեարկի առնվազն 9 պետություն և ոչ մի վետո չլինի մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կողմից:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9015
 
RR
0.0283