Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ռուսաստանում դասախոսն ինքնասպանություն է գործել բուհի լսարանում»

Բաքու-ԱՊԱ: ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունը ստուգում է անցկացնում Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող շենքում տղամարդու դի հայտնաբերելու փաստի առնչությամբ:

Այս մասին հաղորդում է վարչության մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել, որի դրդապատճառները ներկա պահին պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մահացածը Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի դասախոս էր:

Աղբյուրը մանրամասնում է, որ դիակը հայտնաբերել է հավաքարարը՝ համալսարանի լսարաններից մեկում: Ենթադրյալ ինքնասպանը գրություն չի թողել դեպքի վայրում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2017

USD
1.7021
 
EUR
1.9133
 
RR
0.0302