Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Բաքու-ԱՊԱ: Ուկրաինայի ոստիկանությունը Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում է ներառել տվյալներ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների կողմից լեհ-ուկրաինական սահմանի ճեղքման փաստով։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ թվիթերյան էջում։

Գործ է հարուցվել 332-րդ հոդվածով («Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց անօրինական տեղափոխում»)։ Այն նախատեսում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով, եթե գործողությունները կատարվել են մարդկանց խմբի նախնական պայմանավորվածությամբ։

Ավելի վաղ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին քրեական պատասխանատվության ենթարկել խոստացել էր Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.1043
 
RR
0.028