Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին

Բաքու-ԱՊԱ: Սիրիայի պետական հեռուստաընկերությունը կիրակի առավոտյան հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայում խմբավորման կենտրոնակայանի ուղղությամբ հասված հրետանային հարվածի հետևանքով:

Սիրիական լրատվամիջոցի հաղորդմամբ` աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն սպանվել է շաբաթ, թեև այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել խմբավորման ներկայացուցիչների կողմից:

Հաղորդվում է, որ շաբաթ տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով առնվազն 7 ահաբեկիչ է սպանվել:  Ալ-Բաղդադիի մահվան մասին լուրեր նախկինում ևս հաղորդվել են, սակայն ավելի ուշ հերքվել են:

 Անցյալ տարի ԱՄՆ-ն հայտարարել էր, որ մեծացնում է Ալ-Բաղդադիի գլխագինը` հասցնելով այն 25 մլն դոլարի:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 29 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9408
 
RR
0.0288