Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ասադին «կենդանի» անվանած Թրամփին

Բաքու-ԱՊԱ։ Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որն օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին «կենդանի» էր անվանել:

Բաշար ալ Ասադն ինքնիշխան պետության ղեկավար է, որն ընտրվել է ժողովրդի կողմից: Ուստի՝ նրան պետք է բնութագրի սիրիացի ժողովուրդը, այլ ոչ թե Թրամփը»,- ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սիրիայի արտգործնախարարության ղեկավարի օգնական Այման Սուսսանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի պատերազմին՝ Ռուսաստանի իշխանություններին մեղադրելով նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին հովանավորելու համար: «Եթե Ռուսաստանը չխառնվեր ու չպաշտպաներ այդ կենդանուն (Ասադին-Tert.am), մենք այժմ խնդիրներ չէինք ունենա»,-ասել էր ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8566
 
RR
0.0299