Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սպիտակ տուն. «Թրամփն ու Պուտինը երկրորդ հանդիպումն են ունեցել»

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն իրականում երկրորդ հանդիպումն են ունեցել «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որի մասին սակայն մինչ այժմ ոչինչ չի հաղորդվել:

Համբուրգում շուրջ երկու ժամ տևած պաշտոնական բանակցություններից հետո, որոնց ներկա էին նաև ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այժմ էլ պարզվում է, որ նախագահները ևս մեկ անգամ են հանդիպել:

Գործակալությունը չի ճշտել այդ հանդիպման մանրամասները, սակայն հայտնի է, որ այն իր հերթին տևել է շուրջ 1 ժամ: The Washington Post լրատվամիջոցը, հղում տալով Սպիտակ տան իր սեփական աղբյուրներին, իր հերթին նշել է, որ երկրորդ հանդիպումը ղեկավարների միջև տեղի է ունեցել ճաշի ժամանակ: Հուլիսի 7-ին պետությունների ղեկավարների համար կազմակերպված հատուկ ճաշկերույթի ընթացքում Թրամփը բարձրացել է իր տեղից և գրավել Պուտինի կողքի դատարկ աթոռը: Նշվում է, որ այդ ժամանակ ԱՄՆ առաջնորդը մենակ է եղել, իսկ ՌԴ նախագահին ուղեկցել է միայն իր թարգմանիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր միայն մեկ հանդիպման մասին, որը տևել էր 2 ժամ 15 րոպե, թեև ի սկզբանե նախատեսված է եղել ընդամենը կես ժամ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտություններին, Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին և կիբեռանվտանգության խնդիրներին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301