Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Տեխասցի հրաձիգն ինքնասպան է եղել

Բաքու-ԱՊԱ: Դեւին Քելլին, որը նոյեմբերի 5-ին կրակ էր բացել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Սազերլենդ-Սփրինգսի բապտիստական եկեղեցու ծխականների վրա, ինքնասպան է եղել:

Նրա խոսքով՝ երբ Քելլին փորձել է ավտոմեքենայով փախչել հանցագործության վայրից, նրա վրա կրակ են բացել երկու քաղաքացիներ, որոնց մոտ զենք է եղել:

Դրա հետեւանքով մեքենան կորցրել է կառավարումը եւ դուրս եկել ճանապարհից: «Մենք կարծում ենք, որ հենց այդ պահին է նա ինքնասպանություն գործել, հայտարարել է շերիֆը: Եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 26 մարդ, եւս շուրջ 20 հոգի վերքեր են ստացել: Հայտնի է, որ Քելլին 26 տարեկան էր, նա ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում եւ հեռացվել այնտեղից, բացի այդ նա դասավանդում էր կիրակնօրյա դպրոցում:

Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Իշխանություններն առայժմ այդ հարձակումը չեն դիտում որպես ահաբեկչություն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285