Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թուրքիան կոչ է արել Հունաստանին նվազեցնել լարվածությունն Էգեյան ծովում

Բաքու-ԱՊԱ։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում կոչ է արել Աթենքին նվազեցնել լարվածությունը երկու երկրները բաժանող Էգեյան ծովում։

Համաձայն հունական առափնյա ծառայության հաղորդագրության՝ երկուշաբթի՝ ժամը 23.40-ի սահմաններում Հունաստանի տարածքային ջրերում թուրքական պարեկային մոտորանավակը վտանգավոր մանևրումներ է իրականացրել՝ խախտելով բախումների կանխման միջազգային կանոնները, և բախվել հունական առափնյա պահպանության նավի հետ, որը պարեկել է այդ շրջանում։ Նավը վնասվել է, անձնակազմը չի տուժել։ Հունաստանի ԱԳՆ-ը բողոք է արտահայտել և պարզաբանումների համար կանչել թուրք դեսպանին։

Յըլդըրըմը Ցիպրասին անհանգստություն է արտահայտել՝ կապված Էգեյան ծովում տիրող իրավիճակի հետ։ Վարչապետերը համակարծիք են եղել, որ խնդիրը պետք է լուծել երկխոսության ճանապարհով, ինչի առնչությամբ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ հանդիպում կանցկացնեն։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277