Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է Մադուրոյի «հրաժարականի» մասին»

Բաքու-ԱՊԱ: Վենեսուելայի խորհրդարանը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին որպես իր պաշտոնը լքած է ճանաչել:

Խորհրդարանը Մադուրոյին մեղադրել է երկրում տնտեսական ճգնաժամի առաջացման համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահի պաշտոնաթողությանը կողմ է արտահայտվել 106 խորհրդարանական, ևս 3-ը ձեռնպահ են մնացել: Բացի այդ, պատգամավորները կոչ են արել նշանակել նախագահական նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը:

Նշվում է, որ Վենեսուելայի սահմանադրության 233 հոդվածի համաձայն՝ երկրի խորհրդարանն իրավասու է ճանաչել երկրի ղեկավարի հրաժարականը, սակայն չի կարող նրա պաշտոնանկության գործընթացը սկսել:

Աղբյուրը հավելում է, որ երկրի գերագույն դատարանը վճռել է, որ խորհրդարանը նախագահին պաշտոնանկ անելու լիազորություններ չունի:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մարտ, 2017

USD
1.7202
 
EUR
1.8529
 
RR
0.0298