Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

2017 թվականին Ադրբեջանի բանակի ֆինանսավորումն ավելացել է 17-20 տոկոսով

Բաքու-ԱՊԱ: 2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերի ֆինանսավորումն ավելացել է 17-20 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

2017 թվականին պետբյուջեով նախատեսված Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման ծախսերը կկազմեն 2,9 միլիարդ մանաթ (1,8 միլիարդ դոլար), ինչը 6,9 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, այդ նպատակներով ծախսերը, կկազմեն 2017 թվականի բոլոր բյուջետային ծախսերի 17,4 տոկոսը:

«Չնայած ամբողջ աշխարհում այժմ ճգնաժամ է, և մեզ այն չի շրջանցել, բայց մեզ այն շատ չի հարվածել: Առնվազն ինձ՝ որպես պաշտպանության նախարար, հետաքրքրում է բանակի ֆինանսավորումը. անցած տարի այն միայն աճել է: Այս տարի նշվել է 17-20 տոկոս թիվը»,- ասել է Հասանովը՝ նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը «մեծ ուշադրություն է դարձնում բանակի ուժեղացմանն ու նորագույն զենքերով զինմանը»

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.016
 
RR
0.0296