Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը - ВИДЕО - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 16-ին հանդիպել ՝ այդ երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։

Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղքական իրավիճակին՝ կողմերը ընդգծել են, որ նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն՝ միջազգային ահաբեկչության, ագրեսիվ անջատողականության և մեր երկրների անվտանգությանը սպառնալիք ներկայացնող մյուս դրսևորումների դեմ պայքարում միավորվելու համար։

Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումը ավանդ կներդնի՝ հարաբերությունների, մասնավորապես երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև փոխհարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման մեջ։

Կողմերը նաև հատուկ նշել են՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում իրագործվող կարևոր ենթակառույցային նախագծերի անվտանգության ապահովման մեջ ձևավորվող երկկողմ գործընկերության զարգացման կարևորությունը։

Հանդիպմանը կարծիքների լայն փոխանակում է անցկացվել՝ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում և ռազմական կրթության բնագավառում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.1335
 
RR
0.0302