Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանը պակիստանցի բիզնեսմեններին հրավիրել է ներդրումներ կատարել դեղագործության մեջ

Բաքու-ԱՊԱ: Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ Կարաչիի Առևտրի ու արդյունաբերության պալատի անդամներին հրավիրել է՝ Բաքվի ազատ առևտրի գոտում ստեղծել իրենց ոլորտը, մասնավորապես դեղագործական ստորաբաժանումը, քանզի տարածաշրջանում դեղագործական արտադրանքի մեծ պահանջարկ կա:

Պալատում ինտերակտիվ նիստի շրջանակներում դեսպանը ընդգծել է, որ տվյալ արտադրանքը կարող է մատակարարվել ոչ միայն ադրբեջանական շուկա, այլ նաև կենտրոնական Ասիայի երկրների շուկաներ:

Դիվանագետը դիմել է Պալատին խնդրանքով, գտնել հարմար ու հուսալի գործընկեր, ով կարող է բրինձ ու տեքստիլ մատակարարել ադրբեջանական շուկա, քանզի բիզնեսմենները կարող են Պակիստանից ներմուծել այդ արտադրանքները, իսկ հանրապետությունից կարող են պակիստանյան շուկա մատակարարվել ելակ, խաղող և նուռ:

Անդրադառնալով չինա-պակիստանյան տնտեսական միջանցքին՝ Ա. Ալիզադեն նշել է, որ Ադրբեջանը և Իրանը նույնպես աշխատում են երկաթգծի նախագծի վրա, որը Եվրոպան կկապի Ասիայի հետ: նրա խոսքով, տվյալ նախագիծը կարևոր նշանակություն ունի, քանզի կթեթևացնի և կարագացնի տարածաշրջանում ապրանքափոխանակությունը և առևտուրը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289