Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները ընդլայնվում են

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի Գերագույն գլխավոր հրամանատարին (Ադրբեջանի նախագահին) նոր լիազորություններ են տրվում։

Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեում կքննարկվի՝ «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի վեցերորդ կետում լրացումներ մտցնելու մասին նախագիծը։

Նախագծի համաձայն՝ Ադրբեջանի Գերագույն գլխավոր հրամանատարին՝ (Ադրբեջանի նախագահին) Զինված ուժերի ռազմական դպրոցների, բուհերի ռազմական ամբիոնների և գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծման լիազորությունների հետ մեկտեղ, կտրվի նաև Զինված ուժերի գիտական ձեռնարկություններ և կազմակերպություններ ստեղծելու և չեղարկելու լիազորություն։

Մեկնաբանելով նախագիծը՝ կոմիտեի անդամ, պատգամավոր Զահիդ Օրունջը ասել է, որ օրենքի համաձայն, Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների մեջ են մտնում՝ Միլլի Մեջլիս ռազմական դոկտրինայի ներկայացումը, զենքի և ռազմական տեխնիկայի պետական ծրագրերի մշակումը, պատերազմի հայտարարումը կամ Միլլի Մեջլիսի թույլտվությամբ ավարտը և այլն. «Հաշվի առնելով, որ Գերագույն գլխավոր հրամանատարը ունի զինվորական դպրոցների, բուհերի, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների ռազմական ամբիոններ ստեղծելու և արձակելու լիազորություններ՝ առաջադրվել է վերոհիշյալ առաջարկությունը»։

Նախագիծը կքննարկվի կոմիտեի սեպտեմբերի 12-ի նիստում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285