Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտանության նախարար. Բաքուն կարևոր նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը

Բաքու-ԱՊԱ։ Մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերության վարչության պետ, գեներալ-մայոր Օդդո Էգիլ Պեդերսենի և Հյուսիսատլանտյան դաշինքի ցամաքային զորքերի հրամանատարական շտաբի պետ, դիվիզիայի գեներալ Էրխան Ուզունի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Զ. Հասանովը նշելով՝ Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը տրվող հատուկ նշանակությունը՝ ընդգծել է, որ ադրբեջանական բանակի զինծառայողները մշտապես մասնակցում են դաշինքի ծրագրերին, մասնավորապես Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցությանը»։

Հյուրերը նույնպես իրենց հերթին նշելով, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է կարևոր գործընկեր, բարձր են գնահատել դաշինքի շտաբներում ծառայող և նրա տարբեր ծրագրերին մասնակցող ադրբեջանցի սպաների գիտելիքները և հմտությունները։

Գոհունակություն հայտնելով ադրբեջանական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի և անձնակազմի պատրաստվածության կապակցությամբ՝ հյուրերը հատուկ նշել են, որ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ իրենց գիտելիքներով և հմտություններով կիսվող ադրբեջանցի սպաները արժանի օրինակ են հանդիսանում՝ մյուս երկրներից իրենց գործընկերների համար։

Հյուրերը, որոնք մեր երկիր են ժամանել հետևելու՝ Օպերատիվ հնարավորությունների ընթացակարգի շրջանակներում անցկացվող Ադրբեջանի բանակի հետախուզական վաշտերի 2-րդ մակարդակի ինքնագնահատման դաշտային զորավարժություններին՝ վստահություն են հայտնել, որ, ինչպես և նախկինում, այս անգամ ևս վարժանքները հաջողությամբ կավարտվեն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267