Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտպանւթյան նախարարն այցով Բելառուս կմեկնի

Բաքու-ԱՊԱ: Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 8-ին այցով Մինսկ կմեկնի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Բելառուսի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ պետական կառույցների ղեկավարների հետ, նաև այց ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում, նաև անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297