Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ազգային հերոս Ալբերտ Ագարունովի ընտանիքի հետ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իսրայելում հանդիպել է՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված, Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովի ընտանիքի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը՝ Իսրայել իր առաջին պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է հերոսի եղբայր Ռանտիկ Ագարունովի հետ։

Հանդիպման ժամանակ գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Ալբերտ Ագարունովը հանդիսանում է «երկու եղբայրական ժողովուրդների իսկական հերոս»։

«Մենք երբեք չեն մոռանա Ալբերտի խիզախությունն ու արիությունը։ Ադրբեջանում նրան սիրում են և միշտ հարգում են նրա հիշատակը։ Մենք հիշում ենք, թե Ալբերտ Ագարունովը ինչպես է անձնազոհությամբ ու հերոսաբար պաշտպանել հարազատ հողը և 1992 թ. մայիսի 8-ին՝ Շուշայի արվարձանում մղել է իր վերջին մարտը»,- հայտարարել է նա։

Զ. Հասանովի խոսքով, հերոսը սիրում էր Ադրբեջանը, որը «նրան հասունացրել էր, որպես իր հարազատ որդի»։

Իր հերթին, Ադրբեջանի ազգային հերոսի եղբայր Ռանտիկ Ագարունովը շնորհակալություն է հայտնել՝ զոհվածի ընտանիքի և հիշատակի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար։

«Ես ամեն տարի, Ալբերտի ծննդյան օրը գալիս եմ Բաքու և տեսնում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը չի մոռանում իմ եղբորը, նա մնում է, որպես հպարտություն և օրինակ երիտասարդ սերնդի համար։ Ոչ վաղուց, Բաքվի դպրոցում, որտեղ նա սովորել է, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր իմ եղբայրը հանդիսանում է Ադրբեջանի և Իսրայելի միջև բարեկամության և համագործակցության խորհրդանիշներից մեկը։ Մենք շատ ենք հպարտանում այն փաստով, որ ոչ միայն Ադրբեջանի ժողովուրդը, այն նաև ադրբեջանական բանակը չեն մոռանում Ալբերտին»,- ասել է նա։

Հանդիպման մասնակից՝ իսրայելական ոչ կառավարական «Միջազգային նախագծեր հասարակության համար» կազմակերպության ղեկավար, միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Արիե Գուտը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ Ալբերտ Ագարունովի ընտանիքի հետ հանդիպման համար և նշել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իսրայել առաջին պաշտոնական այցի պատմական կարևորությունը։

«Իսրայելի Պետությունը աջակցում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը և հայ-ադրբեջանական հակամարտության՝ միայն միջազգային իրավունքի ու պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակներում կարգավորման կոչ է անում»,- ասել է նա։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285