Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլակի հետ։

Ողջունելով հյուրերին՝ Զաքիր Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն իրականացվում է ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նախարարն հատուկ ընդգծել է կապերի ընդլայնումը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում:     

Խոսելով Ադրբեջան կատարած իր հերթական այցի մասին՝ Սալիհ Զեքի Չոլակը կարևորել է Նախչըվանում անցկացվող տակտիկական զորավարժությունները: Նա ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական կապերը ունեն հին պատմական արմատներ և հիմնված են բարեկամության ավանդույթների վրա: Թուրք գեներալն ընդգծել է, որ Ադրբեջանը Թուրքիայի կարևոր գործընկերն է:   

Հետո կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի, Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի միջև կապերի զարգացման հեռանկարների, երկու երկրների տարածքներում համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 29 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9408
 
RR
0.0288