Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նախազգուշացրեց Փաշինյանին

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանական բանակը լիովին պատրաստ է լայնածավալ մարտական գործողությունների:

Այս մասին ծառայողական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նախարարը հրամայել է շփման գծում և պաշտպանության խորքում հակառակորդի գործողությունները պահել մշտական վերահսկողության տակ, պատրաստ լինել նրա բոլոր գործողություններին, ինչպես նաև ձեռնարկել  վճռական միջոցառումներ հակառակորդի հնարավոր սադրանքները կանխելու համար: 

Զաքիր Հասանովը նաև իր վերաբերմունքն է հայտնել Հայաստանի նոր վարչապետի և այլ պաշտոնատար անձանց անպատասխանատու հայտարարություններին:

Պաշտպանության նախարարը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացրել է, որ նման գործողություններն անընդունելի են: «Ադրբեջանական բանակը լիովին պատրաստ է լայնածավալ մարտական գործողությունների», - հայտարարել է նախարարը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027