Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ շփման գծում. Լուսանկար - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը մեկնել են շփման գիծ, որտեղ հանդիպել են առաջնագծում ծառայող զինվորների հետ:

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:  

Օպերատիվ իրավիճակի մասին զեկույցը լսելուց հետո պաշտպանության նախարարը հետաքրքրվել է մարտական և բարոյահոգեբանական  պատրաստվածության մակարդակով, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով:  

Հետո Զաքիր Հասանովը մասնակցել է առաջնագծում ծառայող զինվորների համար կառուցված զորանոցի բացմանը, ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին:  

Պաշտպանության նախարարը անձնակազմին է փոխանցել ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհավորանքները առաջիկա տոների կապակցությամբ, երկրի ղեկավարի անունից պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել անձնակազմի մարտունակությունը և բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299