Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարը տեղեկացվել է Հայաստանի սադրանքների մասին

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Ադրբեջանում Եվրոպական միության (ԵՄ) ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասի հետ, ասվում է Պնախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ:

Դեսպանին շնորհավորելով երկրում գործունեության սկզբի առթիվ, նախարարը հաջողություններ է մաղթել նրան՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև կապերի զարգացման մեջ:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի հարցերը: Հյուրին տեղեկացնելով՝ համաշխարհային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքների՝ Հայաստանի կողմից ավելի քան 20 տարի շարունակվող օկուպացիայի մասին, որի արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ դարձել է փախստական ու հարկադիր վերաբնակ, Զ. Հասանովը նշել է, որ հակառակորդը մինչ այսօր շարունակում է լարել շփման գծում իրավիճակը:

Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերի սադրանքների արդյունքում՝ խաղաղ բնակիչների ու զինծառայողների կյանքն սպառնացող վտանգի համար՝ հակամարտության լուծման լավագույն ճանապարհը հանդիսանում է՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն՝ Ադրբեջանի տարածքներից օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերումը:

Իր հերթին Յանկաուսկասը նշել է, որ Եվրոպական միությունը աջակցում է հակամարտության շուտափույթ ու խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ այդ ուղղությամբ բանակցությունների շարունակմանը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285