Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Արտասահմանյան երկրների ռազմական կցորդները այցելել են Ադրբեջանի ՌՕՈՒ-ի բազան - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված գլխավոր պլանի համաձայն՝ հոկտեմբերի 17-ին մեր երկրում հավատարմագրված ռազմական կցորդները այցելել են Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) բազան:

Նախ, 17 երկրները ներկայացնող ռազմական կցորդների համար ընդհանուր ճեպազրույց է ներկայացվել՝ ՌՕՈՒ-ի զորամասի, նրա ստեղծման պատմության մասին: Ավիաբազայում հյուրերը ծանոթացել են՝ անձնակազմի համար ստեղծված պայմաններին, եղել են զինվորական ճաշարանում, զորանոցներում և ուսումնական սենյակներում: Ծանոթանալով սպառազինության մեջ գտնվող ավիացիոն միջոցներին, հյուրերը այցելել են անձնակազմի մարտական պատրաստության պարապմունքներին:

Ռազմական կցորդները եղել են սպայական ճաշարանում և բավարարվածություն են հայտնել զորամասում ստեղծված՝ ծառայողական ու կենցաղային պայմանների, մարտական պատրաստվածության և ուսուցման մակարդակի կապակցությամբ:

Հյուրերը երախտագիտություն են հայտնել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301