Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանի պնախարար. «Մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի ռազմական հզորության ավելացման համար»

Բաքու-ԱՊԱ: Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Հաթեմիի գլխավորած պատվիրակության հետ:

Այդ մասին  տեղեկացրել են ԱՀ պաշտպանության նախարարությունից, Զաքիր Հասանովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությունը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային կայունության համար:

Նախարարն իրանական կողմին երախտագիտություն է հայտնել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը, իր հերթին, նշել է, որ առկա է մեծ ներուժ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության համար:

Ամիր Հաթեմին ընդգծել է, որ Իրանը՝ որպես մահմեդական երկիր, շահագրգռված է Ադրբեջանի ռազմական հզորության ավելացմամբ և այդ հարցում պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276