Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Լուկաշենկո. «Բելառուսը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ»

Բաքու-ԱՊԱ: Բելառուսը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ ոլորտում երկրների փոխգործակցությունը չի հակասում միջազգային պարտավորություններին:

Այդ մասին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում: Մեր հարաբերությունները ոչ մի ձևով չեն խախտում ոչ մի միջազգային պայմանգիր, ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մի բանաձև, մենք անկախ, ինքնիշխան պետություններ ենք և իրավունք ունենք որոշել այն համագործակցությունները, որոնք համապատասխանում են ժամանակին ոգուն, մեր պետությունների պահանջներին, եղբայրական պետությունների մոտ ստեղծված ավանդույթներին»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը ընդգծել է- որ Մինսկում ադրբեջանցիների նկատմամբ ոչ մի պահանջներ չկան: «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրանց նկատմամբ: Ես շատ լավ եմ հասկանում, որ դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ օգնության ձեռք է մեկնել Բելառուսի կառավարությանը:

Մենք շատ լավ ենք հիշում դա և եթե մենք կարող ենք ինչ որ բան անել Ադրբեջանի համար, ապա մենք պատրաստ ենք անել, որպեսզի ձեր ժողովուրդը ապրի անվտանգության մեջ և զարգանա»,- ասել է նա : Լուկաշենկոյի խոսքով, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները «հանգիստ, հուսալի զգան իրենց, պետք է ուժեղացնել պաշտպանությունը»: «Մենք ձեզ հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատանքը» ,- ասել է նա: Լուկաշենկոն նաև խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել իր «ամենաբարի մաղթանքները» և նրա հետ մոտ ժամանակներում հանդիպման հույս է հայտնել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289