Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Նախագահ. «Այս բանակցությունների Բաքվում անցկացնելը հանդիսանում է վստահության ցուցանիշը»

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ գլոբալ մասշտաբով ընդհանուր լարվածության նվազեցման մեջ մեր երկրի շահագրգռվածության մասին և գոհունակություն է հայտնել, որ Վալերի Գերասիմովի և Պյոտր Պավելի միջև այս կարևոր բանակցությունները արդեն երկրորդ անգամ անցկացվում են Բաքվում։

Պետության ղեկավարը նշել է, որ այդ բանակցությունները հանդիսանում են Բաքվի նկատմամբ վստահության, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լավ երկկողմ հարաբերությունների ցուցանիշը։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հաջող համագործակցություն է ստեղծվել ռազմական և ռազմատեխնիկական, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտներում։

Նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը առաջիկայում ևս կզարգանա։ Պետության ղեկավարը նշել է, որ այս այցը լավ հնարավորություն է ստեղծում՝ օրակարգում դրված հարցերի քննարկման և համագործակցության հեռանկարների որոշման համար։

Իր հերթին, Վալերի Գերասիմովը ասել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Նա նշել է, որ մեր երկրների միջև ստեղծվել են ավանդական բարեկամական հարաբերություններ և Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։

Անդրադառնալով Միջազգային բանակային խաղերին, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գոհունակությամբ նշել է, որ եթե անցյալ տարի ադրբեջանական թիմը մասնակցել էր երկու խաղերին, ապա այս տարի նա մասնակցել է արդեն հինգ խաղերին և Ադրբեջանը դարձել է այդ միջոցառման կազմակերպիչներից մեկը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.0342
 
RR
0.0294