Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պաշտպանության նախարար. Նախչըվանը պաշտպանում է ամենապրոֆեսիոնալ բանակը

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ մեր երկրում հետևողական քայլեր են ձեռնարկվում բանակաշինության ոլորտում»:

Այդ մասին Նախչըվանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժությունների ավարտմանը նվիրված միջոցառմանն ասել է՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երի անձնակազմին՝ զորավարժությունների ժամանակ առաջադրված խնդիրների հաջող կատարման համար. «Հատուկ ուշադրություն է հատկացվում Նախչըվանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական ներուժի ամրապնդմանը, որի տարածքի պաշտպանությունը հանդիսանում է Ադրբեջանի բանակաշինության բաղկացուցիչ մասը: Առանձին համազորային բանակը ունի բարձր մարտական պատրաստվածություն, ի վիճակի է կանխել ցանկացած հարձակում: Հակառակորդը պետք է իմանա, որ Նախչըվանը պաշտպանում է ամենապրոֆեսիոնալ բանակը»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296