Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պաշտպանության նախարարը կարգադրել է կանխել հակառակորդի սադրանքները - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարային կետում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացվել է ծառայողական խորհրդակցություն:

Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, Վարչության ղեկավարները, զորամիավորումների հրամանատարները և այլոք:

Զաքիր Հասանովը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրահանգները: Միջոցառմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը:

Պաշտպանության նախարարը նախարարության ղեկավար կազմին կարգադրել է բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը, շփման գծի մերձակայքում տեղակայված զորամասերի մանևրելու հնարավորությունները: Զաքիր Հասանովը նաև կարգադրել է կանխել հակառակորդի սադրանքները:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285