Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Բաքու-ԱՊԱ: Հունիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն) մասնակցել է՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մեջ ավանդ ներդրած պետությունների պաշտպանության նախարարների մակարդակով նիստին։

Հանդիպման ժամանակ քննակումներ են անցկացվել՝ Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակի, «Վճռական աջակցություն» առաքելության ապագայի, Աֆղանստանի անվտանգության և պաշտպանության ուժերի զարգացման շուրջ։ Հանդիպմանը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ավանդ ներդրած պետությունների պաշտպանության նախարարների հետ մեկտեղ մասնակցել են՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Եվրամիության Գերագույն հանձնակատարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Այցի շրջանակներում Զ. Հասանովը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերի հետ։ Կողմերը կարծիքների փոխանակություն են անցկացրել՝ Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների, պաշտպանության ոլորտում առաքելության հետ փոխշահավետ համագործակցության և ավանդի շուրջ, որը մեր երկիրը ներդնում է «Վճռական աջակցություն» մեջ։ Հանդիպման ժամանակ Զաքիր Հասանովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։

Այցի շրջանակներում կայացել է Զ. Հասանովի հանդիպումը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև կարծիքների փոխանակություն է անցկացվել՝ «Վճռական աջակցություն» առաքելության մեջ ավանդի շուրջ։

Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Մակեդոնիայի պաշտպանության նոր նախարար Ռադմիլա Շեքերինսկայայի հետ։

Նշենք, որ ներկա ժամանակ, Ադրբեջանի ԶՈՒ-ի 94 խաղաղապահներից բաղկացած պատվիրակությունը մասնակցում է՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Բացի դրանից, Ադրբեջանը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Աֆղանստանի Ազգային բանակի վստահության հիմնադրամին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286