Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պաշտպանության նախարարը ստուգել է՝ միավորումների և կազմավորումների զորահավաքային պատրաստվածությունը - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է՝ արագ ծավալման և մարտական գործողությունների ժամանակ կիրառման համար նախատեսված՝ միավորումների և կազմավորումների զորահավաքային ռեսուրսների պատրաստվածության մակարդակը։

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ունկնդրել է տարբեր մակարդակի հրամանատարների՝ լայնամասշտաբ զորավարժություններին մասնակցող զորքերի կոմպլեկտարվորման, մարտական կազմավորման, հաստիքային կառուցվածքի և մարտական հնարավորությունների մասին զեկույցները։

Անցկացվել է՝ տեխնիկայի և սպառազինության, տարբեր զինվորական միավորումներում ժամանակավոր պահպանմանը դրված՝ հրետանային համակարգների, ինչպես նաև շարանված զինամթերքի և պահեստներում գտնվող այլ նյութատեխնիկական միջոցների զննում և ստուգում։

Պաշտպանության նախարարը ստուգել է՝ մարտունակության մակարդակը, պահեստավորման դրված ռազմական տեխնիկայի կիրառման հնարավորությունը ու արդյունավետությունը։

Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը ծանոթացել է նաև անձնակազմի ընդունման և կոմլեկտավորման կետերի գործունեության, տեխնիկայի, զորավարժություններին մասնակցելու համար պահեստից զորակոչվածների հետ, լսել է համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցները և հանձնարարականներ է տվել։

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել՝ անձնակազմի պատրաստվածությունը և կազմակերպվածությունը, ինչպես նաև պահեստում գտնվող ռազմական տեխնիկայի, զենքի ու զինամթերքի տեխնիկական վիճակը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276