Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը պայմանավորվել են շփումները շարունակելու մասին

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Պյոտր Պավելը հանդիպում են անցկացրել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

 ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Վալերի Գերասիմովը և Պյոտր Պավելը կարծիքների փոխանակություն են անցկացրել՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակի շուրջ։

Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ներկայացուցչին մանրամասն տեղեկացրել է՝ առաջիկա «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժությունների մասին, հատկապես նշելով դրա պլանային և պաշտպանական բնույթը, ինչպես նաև երրորդ երկրների դեմ ուղղված չլինելը։ Վալերի Գերասիմովը ուշադրությունը կենտրոնացրել է զորավարժությունների գլխավոր նպատակի՝ միութենական պետության անվտանգության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շփումնեը շարունակելու մասին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.0342
 
RR
0.0294