Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ծովի գավաթ-2017» մրցույթին մասնակցող նավերը դուրս են գալիս Կասպից ծով

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) և Ադրբեջանի, Ղազախստանի ու Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) նավերը՝ ծովային թիրախների ուղղությամբ հրաձգություն իրականացնելու համար դուրս են գալիս Կասպից ծով, հայտնել են ՌԴ Պնախարարության մամուլի ծառայությունում:

«Ռուսաստանի ՌԾՆ-ի և Ադրբեջանի, Ղազախստանի ու Իրանի ՌԾՈւ-ի փոքր հռթիռային և հրետանային նավերը լքում են Բութա ռազմածովային բազան և Կասպից ծով են դուրս գալիս՝ ծովային թիրախների ուղղությամբ հրաձգություն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ վարժությունների կատարմանը առաջինը կթուլատրվի՝ Ռուսաստանի ՌԾՆ-ի «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավի անձնակազմը։ Հրետանային մենամարտում երկրորդը հանդես կգա Ղազախստանի ՌԾՈՒ-ի հրետանային նավը, վիճակահանության համաձայն՝ մարտական հրաձգությունը կավարտեն Ադրբեջանի ՌԾՈՒ-ի հրետանային «G-124» նավի և Իրանի ՌԾՈՒ-ի փոքր հրթիռային «Ջոշան» նավի անձնակազմերը։

«ՌԴ-ի, Ադրբեջանի և Ղազախստանի նավերի հրետանային համակարգերի տակտիկատեխնիկական բնութագրերի համապատասխան՝ հրաձգությունը կիրականացվի 3,5 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանի ՌԾՈՒ-ի փոքր հրթիռային «Ջոշան» նավը հրաձգությունը կիրկանացնի 2 կիլոմետր հեռավորությունից՝ փոքրացված թիրախի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պնախարարությունում նշել են, որ «Ծովի գավաթ-2017» մրցույթի առաջին փուլի ընթացքում, որը կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից և Ղազախստանից նավաստիները կմրցակցեն հրետանային սպառազինության մարտական համալիրների կիրառման մեջ։

«Մոտակա երկու օրերի ընթացքում նրանց սպասվում է՝ օդային նշանակետերի և լողացող ականներ նմանակող թիրախների ոչնչացման ժամանակ անվրեպության մրցումները»,- նշվում է հաղորդագրությունում։

«Ծովի գավաթ-2017» մրցույթին մասնակցում են՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի վերջրյա նավերի անձնակազմերը։ Մրցույթի անցկացմանը հետևելու համար, դիտորդի կարգավիճակում հրավիրվել են՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի զինված ուժերի ներկայացուցիչները։

«Ծովի գավաթ-2017»-ը կանցկացվի Բաքվում, օգոստոսի 1-ից մինչև 11-ը։

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296