Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան խողովակաշարերի պաշտպանության համատեղ վարժանքներ են անցկացնում - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:

Թբիլիսիի Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքները ղեկավարում են երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները: Վարժանքների նպատակը բազմազգ բրիգադային շտաբի ստեղծումն է եւ խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ ռազմավարական համագործակցության բարելավումը:

Վարժանքների սցենարը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովումն է: ETERNITY 2017 շտաբային վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 29-ին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276