Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Յաշար Այդեմիրով. «Հայկական «Սմերչ» համակարգերը հնացած են»

Բաքու-ԱՊԱ: Պահեստի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի զինված ուժերը «Սմերչ» համակարգերի մարտական կրակով զորավարժություն է անցկացրել:

Դա միակ զինատեսակն է, որով Հայաստանը կարող է հպարտանալ: 

«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը չի գտնվում Հայաստանի ԶՈՒ հաշվեկշռում, ապա կարելի է ասել, որ «Սմերչ»-ը հայկական բանակի զինանոցում ներառված ամենահզոր հրթիռային համակարգն է: Սակայն չպետք է մոռանալ, որ այդ հրթիռային համակարգերը արտադրվել են դեռ խորհրդային տարիներին և շահագործման են հանձնվել 1987 թվականին: Թեև քաղաքացիական անձիք չգիտեն այդ մասին, սակայն պրոֆեսիոնալ զինվորականները լավ են գիտակցում, որ 30 տարի առաջ արտադրված և երկար տարիներ պահեստում մնացած զենքի հաջող կիրառումն առնվազն կասկածելի է: Կարծում եմ, որ զորավարժությունների նպատակը «Սմերչ»-ի պիտանելիությունը ստուգելն էր:

Ի տարբերություն Հայաստանի՝ ադրբեջանական բանակի զինանոցում գտնվող և պարբերաբար համալրվող հրթիռային համակարգերը և այլ զինատեսակները համապատասխանում են համաշխարհային չափանիշներին»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277