Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իտալիայի դեսպանի հետ

Բաքու-ԱՊԱ: Իտալիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, երեքշաբթի պատշպանության նախարար, գենեարալ-գնդրապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանում երկրի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո Մասարին, վում է Պնախարարության հաղորդագրությունում:

Շնորհավորելով դեսպանին երկրում դիվանագիտական գործունեության սկզբի առթիվ, նախարարը հաջողություններ է մաղթել նրան՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման գործում։

Գոհունակություն հայտնելով Ադրբեջանում իր գործունեության սկզբի առթիվ, դիվնագետը ընդգծել է, որ բոլոր ջանքեր կներդնի՝ ադրբեջանա-իտալական կապերի, այդ թվում նաև ռազմական ոլորտում կապերի զարգացման համար։

Նշելով, որ Իտալիան հանդիսանում է՝ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում լուծելու կողմնակից՝ Մասարին հատկապես նշել է, որ Իտալիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղիները, քննարկվել են՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում երկու երկրների զինված ուժերի միջև ռազմական համագործակցության զարգացման ընթացիկ վիճակը և հեռանկարները, կարծիքների փոխանակություն է անցկացվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277